|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Լիբիայի Ազգային բանակի հրամանատար մարշալ Հալիֆե Հաֆթարի դեմ մարտերում թուրքական զինուժը տվել է 7-10 զոհ։
«Ըստ արաբական աղբյուրների այսօր տարածած տեղեկատվության՝ Թուրքիայի բանակի առնվազն 7-10 զինվորական է սպանվել ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ գործող Լիբիայի ազգային բանակի կողմից Տրիպոլիի Մայթիկա ավիաբազայում թուրքական շտաբի հրետակոծման հետևանքով։ Ի դեպ, մինչ այդ լիբիացիները ոչնչացրել էին նույն այդ կենտրոնից ղեկավարված թուրքական «Բայրաքթար» (բռց․՝ «Դրոշակակիր») անօդաչուն։
Կարծում եմ՝ շատ հետաքրիր կլինի Սիրիայում և Լիբիայում վերջին օրերին թուրքական բանակի զգալի կորուստների վերաբերյալ ներթուրքական քաղաքական խոսույթին հետևելը և այն վերլուծելը՝ հատկապես, որ արդեն իսկ տեղեկատվություն կա Թուրքիայի նախագահից ընդդիմության պահանջի մասին, որպեսզի վերջինս բացահայտելի իր կապերը Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների հետ»։