կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-04 12:31
Տարածաշրջան

Իդլիբում սպանվել է 2 թուրք զինվոր, 6-ն էլ վիրավորվել են

Իդլիբում սպանվել է 2 թուրք զինվոր, 6-ն էլ վիրավորվել են

Երկու թուրք զինվոր է սպանվել, իսկ վեցն էլ վիրավորվել են սիրիական Իդլիբ նահանգում: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ Թուրքիայի ՊՆ հղումով:

«Ռեժիմի կողմից (Ասադի օրինական իշխանությունը) մեր դիրքերի գնդակոծման հետևանքով «Գարնանային վահան» ռազմական օպերացիայի անցկացման գոտում մեր երկու զինծառայողները զոհվել են, ևս 6-ը վիրավորվել են», - նշվում է հայտարարության մեջ:

 Իդլիբում իրավիճակը սրվել էր դեռևս փետրվար ամսվա սկզբին, որն իր գագաթնակետին հասավ փետրվարի 27-ին, երբ ռուսական ԶՈւ աջակցությամբ Բաշար Ասադի զորքերը հարվածներ հասցրեցին ահաբեկչական և հակակառավարական ուժերին, որոնց շարքերում էր նաև թուրքական ԶՈւ-ն: Արդյունքում 36 թուրք սպանվեց, մոտավորապես նույնքանն էլ վիրավորվեցին: Դրանից հետո Թուրքիան հայտարարեց «Գարնանային վահան» ռազմական գործողություն սկսելու մասին: «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիաներից հետո սա 4-րդ նմանատիպ գործողությունն է: Վերոնշյալ երեք գործողությունների հետևանքով սահմանային Ազազ և Ջարաբլուս քաղաքների միջև ստեղծվեց բուֆերային գոտի, բռնազավթվեց Աֆրին քաղաքը և վերահսկողություն սահմանվեց Եփրատից արևելք ընկած տարածքների վրա. հայտնում է Yerkir.am-ը: