|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իտալիայի հոտ ՀՀ օդային սահմանը փակելու հարցին՝ երկրում տարածում գտած անհայտ տեսակի կորոնավիրուսի ֆոնին. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Իսկ Իտալիայի հետ օդային սահմանը չի փակվելու՞, երբ այնտեղ այս պահին կորոնավիրուսով հիվանդների թիվը 3 անգամ գերազանցում է Իրանին»:
Հիշեցնենք՝ Վենետիկի պատրիարքարանը (Հռոմեական կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսություն) հայտարարություն էր տարածել բոլոր պատարագները չեղարկելու մասին, այդ թվում՝ առաջիկա «մոխրոտ չորեքշաբթին», որով սկսվում է մեծ պահքն՝ ըստ կաթոլիկ օրացույցի: Չեղարկման պատճառը Իտալիայում 2019-nCov կորոնավիրուսի տարածումն է. այս պահին հաղորդվում է 150 վարակակրի մասին։