|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ պաշտոնական այցով Սաուդյան Արաբիա մեկնած ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ռուսական ինքնաթիռի՝ Թուրքիայի սահմանը հատելու դեպքին, որը, ըստ թուրքական կողմի պնդման, տեղի է ունեցել հունվարի 29-ին:
Ըստ Haberl.Sol-ի՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն նույնպես արձանագրել է Թուրքիայի օդային տարածքի խախտումը:
«Ռուսաստանը կրկին խախտել է մեր օդային սահմանը` չնայած մեր ռուսերեն և անգլերեն նախազգուշացումներին: Իսպանիայում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնը ևս արձանագրել է դեպքը: Մենք էլ դեսպանին կանչել ենք նախարարություն և մեր բողոքը ներկայացրել՝ ասելով, որ նման դեպքի կրկնության դեպքում հետևանքներ նույնպես կլինեն»,- ասել է Չավուշօղլուն՝ հույս հայտնելով, որ «Ռուսաստանն ավելի պատասխանատու վերաբերմունք կցուցաբերի այս հարցին և կասի ճշմարտությունը»:
Հիշեցնելով նաև ռուսական ինքնաթիռը խոցման դեպքը՝ նա հայտարարել է, որ «ճշմարտության հերքումը վերջերս դարձել է Ռուսաստանին բնորոշ վարվելակերպ»: