Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մտահոգություն է հայտնել այսօր Աժ-ի կողմից ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չընդունելու կապակցությամբ՝ դա համարելով անհեռատես և անկանխատեսելի վարքագիծ: Փաստաբանների նախագահի հայտարարության մեջ ասվում է.
Դեմ քվեարկածների հիմնական մասը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին:
Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից 07.03.2019թ. թիվ 207-Ա որոշմամբ.
Նախագիծը ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում առաջին ընթերցումից առաջ քննարկվել և տրվել է դրական եզրակացություն.
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից՝ 95 կողմ ձայներով.
Նախագիծը ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում երկրորդ ընթերցումից առաջ քննարկվել և տրվել է դրական եզրակացություն:
Նախագծով, ի թիվս այլ կազմակերպչական հարցերի, լուծվել էին նաև անվճար իրավաբանական օգնության հետ կապված որոշ խնդիրներ: Պետք է հիշեցնենք, որ կառավարությունը մի քանի տարի է, ինչ չի ավելացնում հանրային պաշտպանների քանակը՝ ի հակառակ յուրաքանչյուր տարի ավելացող գործերի թվի (որը պայմանավորված է նաև պետության կողմից անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց ցանկը ընդլայնելու հանգամանքով):
Պետության ռեսուրսները խնայելու և արդյունավետ լուծում գտնելու նպատակից ելնելով, կառավարության հետ կազմվել էր հանրային պաշտպանի գրասենյակին օժանդակելու լրացուցիչ հարթակ, որը հանրային պաշտպանի գրասենյակի շարունակական աճող ծանրաբեռնվածությունը զսպելու էր և պետության համար անհամեմատ ավելի քիչ ծախսեր էր առաջացնելու: Մինչդեռ, որոշ պատգամավորներ, անտեսելով իրենց քաղաքական ուժի առաջնորդի ստորագրած որոշումը, հավանաբար Փաստաբանների պալատի նկատմամբ ունեցած իրենց անբարյացկամ վերաբերմունքով պայմանավորված, մյուս պատգամավորներին հորդորել են ձախողել կառավարության նախաձեռնությունը:
Հատկանշական է, որ մերժելու ենթակա խնդիր պարունակող օրինագիծը չպետք է անցներ այս փուլերով՝ (1) կառավարություն, (2) գլխադասային հանձնաժողովի առաջին քննարկում, (3)առաջին ընթերցում, (4) գլխադասային հանձնաժողովի երկրորդ քննարկում:
Այս պայմաններում, եթե ՀՀ կառավարությունը հրատապ չավելացնի հանրային պաշտպանների քանակը, ապա անվճար իրավաբանական օգնության հետ կապված խնդիրներն անխուսափելի են»: