|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ապրիլի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:
Ողջունելով Թորբյորն Յագլանդի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Վեհափառ հայրապետը գոհունակություն հայտնեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Նորին սրբությունը նշեց, որ Հայաստանի ներկայությունը Եվրոպայի խորհրդում մեծապես նպաստում է երկրում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը, ինչը քրիստոնեական արժեհամակարգի կարևոր բաղկացուցիչներից մեկն է:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնավորաբար մտահոգություն արտահայտեց «Զինապարտության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքների գործադրության առնչությամբ եվրոպական տարբեր կառույցների կողմից առնվող որոշումների կապակցությամբ` ընդգծելով, որ նման պարագաներում հարկ է նկատի առնել տվյալ երկրի առանձնահատկություններն ու կացությունը:
Անդրադարձ կատարվեց հավատի և կրոնի նկատմամբ հասարակության վերաբերմունքին, տարածաշրջանային խնդիրների լուծման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում տարածաշրջանի հոգևոր առաջնորդների գործադրած ջանքերին, ինչպես նաև միջկրոնական երկխոսության կարևոր դերակատարությանը: