| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկող տրանսֆերտների չափը շարունակում է աճ արձանագրել: Անցյալ տարվա դեկտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 65 մլն 859 հազար դոլար:
Նկատենք, որ 2018-ի դեկտեմբերի համեմատ՝ Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 15 մլն 335 հազար դոլարով, իսկ Հայաստանից դեկտեմբերին դուրս է եկել 150 մլն 364 հազար դոլար գումար:
Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը, դեկտեմբեր ամսին կազմել է 45 մլն 756 հազար դոլար։ Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են:
Բացի այս, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է զգալի ավելացել. եթե անցած տարվա նոյեմբերին այն կազմել է 10 մլն 832 հազար դոլար, ապա դեկտեմբերին դարձել է 18 մլն 718 հազար դոլար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։