|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Դատարանը քննում է Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել:
Այս դեպքի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և Չարչյանը ձերբակալվել է՝ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով արարք կատարելու կասկածանքով։ Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, քննելով Չարչյանի ձերբակալման դեմ նրա պաշտպանների բողոքը՝ այն բավարարել է, և Չարչյանը հունիսի 20-ի վաղ առավոտյան՝ մինչև ընտրությունների մեկնարկն ազատ է արձակվել:
Նկատի ունենալով, որ Արմեն Չարչյանը պատգամավորության թեկնածու է՝ Դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ։ ԿԸՀ-ն դրանք բավարարել է, որից հետո Չարչյանին մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել դատարան։
Հունիսի 21-ին ՀՀ ԿԸՀ-ն հրավիրած նիստի արդյունքում դատախազի 2 միջնորդությունն էլ բավարարել է: Դրանց վերաբերյալ ՀՀ ԿԸՀ որոշումները դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին: