|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Իրանի կառավարությունը հաստատում է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը: Ըստ Yerkir.am-ի՝ այդ մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին։
«Մի քանի րոպե առաջ առողջապահության նախարարը՝ վկայակոչելով գերատեսչության մասնագետների զեկույցը, հայտնեց, որ Կումում կորոնավիրուսով վարակման կասկածի երկու դեպքում դրական ախտորոշում է եղել»,- գրել է Ռաբիին Twitter-ում:
Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր երկրում կորոնավիրուսով հնարավոր վարակման երկու դեպքի մասին: Խոսքը վերաբերում էր նախնական անալիզի արդյունքներին: «Կատարվել է ուղարկված նմուշների սկզբնական անալիզ՝ ստուգելու նոր կորոնավիրուսով վարակումը: Երկու դեպքում անալիզը դրական արդյունք է տվել»,- ասել էր առողջապահության նախարարության ներկայացուցիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: