|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մասնագետները Ռուսաստանում կորոնավիրուսով երեխաների վարակման 235 դեպք են գրանցել, ծանր հիվանդներ նրանց թվում չկան: Շաբաթ օրն այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել է երեխաների շրջանում հիվանդության 235 դեպք: Նրանցից 17-ի մոտ թոքաբորբ է: Բարեբախտաբար, նրանց թվում «ծանր» երեխաներ չկան, բայց այսօրվա դրությամբ սուր շնչառական վիրուսային հիվանդության մեղմ եւ չափավոր ընթացք առկա է 41 երեխայի մոտ»,- ասել է Պոպովան: