կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-19 13:40
Տարածաշրջան

Թուրքիան չի բավարարվել ՌԴ հետ բանակցություններից Սիրիայի հարցով

Թուրքիան չի բավարարվել ՌԴ հետ բանակցություններից Սիրիայի հարցով

Մոսկվայում Սիրիայի հարցով ռուս-թուրքական խրորհրդատվությունների ժամանակ Ռուսաստանն ու Թուրքիան վերահաստատել են ձեռք բերված համաձայնություններին հավատարիմ լինելը, - ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունն է մեջբերում Коммерсантъ թերթը:

Սակայն Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան բավարարված չէ բանակցությունների արդյունքներից: «Այն արդյունքին չենք հասել, որը մեզ կբավարարեր: Մենք չենք ընդունել ՌԴ առաջարկած քարտեզը (Իդլիբի ապաէսկալացիոն շրջանի վերաբերյալ):  Մենք չենք հետապնդում այնպիսի նպատակներ՝ ինչպիսին են նավթն ու տարածքների զավթումը: Մենք պարզապես ցանկանում ենք պաշտպանել խաղաղ բնակչությանը և շրջանում հասնել կայունությունա: Փախստականների հոսքը ճնշում է Թուրքիային: Բնակչությանը պաշտպանելու համար զորք և զրահատեխնիկա է ուղարկվում Իդլիբ», - նշել է Քալընը՝ ընգծելով, որ Թուրքիան չի ցանկանում փչացնել ՌԴ հետ հարաբերությունները, սակայն անհրաժեշտ է վերջ տալ սիրիական բանակի հարձակումներին. հայտնում է Yerkir.am-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիան 2019 թ. հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիսում ձեռնարկել էր «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: Հոկտեմբերի 22-ին Սոչիում հուշագիր ստորագրվեց Էրդողանի և Պուտինի միջև, որով դադարեցին Թուրքիայի գործողությունները և համաձայնություն ձեռք բերվեց համատեղ ռազմական հերթապահություն իրականացնելու շուրջ:

Հունվարի վերջին Իդլիբում դարձյալ սրվեց իրավիճակը, բախումներ տեղի ունեցան ինչպես թուրքական աջակցությունը վայելող ահաբեկիչների և սիրիական բանակի, այնպես էլ սիրիական բանակի և թուրքական բանակի միջև, որի արդյունքում երկու կողմերն էլ ունեցան մեծ թվով զոհեր: