|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թուրքիայի արտգործնախարարությունը պատրաստվում է հատուկ ներկայացուցիչ նշանակել Սիրիայի հարցով` հաղորդում է www.hurriyetdailynews.com-ը` հղում կատարելով թուրքական NTV հեռուստաալիքին:
Նման քայլի պատճառը 2018 թվականի կեսերին նախագահական համակարգի ընդունումից հետո արտաքին գործերի նախարարության բյուրոկրատական կառուցվածքի փոփոխությունն է: Փոփոխությունների արդյունքում ԱԳՆ փոխքարտուղարի և 6 տեղակալների պաշտոնները հանվել են, նրանց փոխարինել են 3 փոխնախարարով, ընդ որում` ավելացել է արտգործնախարարի ենթակայության ներքո գործող 3 գլխավոր տնօրենների աշխատանքային ծանրաբեռնվածությունը: