|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Սիրայի հարցով Աստանայում կայանալիք բանակցությունները պետք է դիտարկել որպես հակամարտության վերջնական կարգավորման նախերգանք։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է IRNA գործակալությունը։
Նրա խոսքով, Իրանը գոհ է Սիրիայում հաստատված կրակի դադարեցման ռեժիմից եւ մտադիր է այս իրավիճակում լուրջ բանակցություններ անցկացնել։ «Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան ջանքեր էին գործադրում Ղազախստանի մայրաքաղաքում Սիրիայի հարցով հանդիպման անցկացման համար։ Այդ բանակցությունների հիմնական նպատակը հաստատված հրադադարի ռեժիմի պահպանումն է», – հավելել է Ռոհանին՝ շեշտելով, թե Իրանը ձգտում է հասնել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը։