կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-19 10:58
Տարածաշրջան

Թուրքիայում ազատ արձակված Օսման Քավալան չի հասցրել դուրս գալ բանտից և դարձյալ ձերբակալվել է

Թուրքիայում ազատ արձակված Օսման Քավալան չի հասցրել դուրս գալ բանտից և դարձյալ ձերբակալվել է

Երեկ Թուրքիայի ծանր հանցագործությունների դատարանը ազատ էր արձակել թուրք հայտնի հասարակական գործիչ Օսման Քավալային, ով ձերբակալվել էր 2017 թ. հոկտեմբերի 19-ին: Քավալան մեղադրվում էր Գեզիի ցույցերը կազմակերպելու և ղեկավարելու մեջ: 840 օր տևած կալանքից հետո երեկ դատարանը ազատ արձակման որոշում է կայացնում այդ գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ՝ այդ թվում Քավալայի:

Դատարանի դիմաց հավաքվել էին բազմահազար մարդիկ՝ դիմավորելու հայտնի գործչին: Սակայն Քավալայի աջակիցները մեծ հիասթափություն ապրեցին, իմանալով, որ ազատ արձակված Քավալային առաջադրվել է նոր մեղադրանք՝ 2016 թ. հուլիսի 15-ի անհաջող ռազմական հեղաշրջմանը մասնակցելու հիմքով. ըստ Yerkir.am-ի հայտնում է gazeteduvar.com.tr կայքը:

Քավալան ձերբակալվել է Թուրքիայի Քրեական օրենգրքի 309-րդ հոդվածի հիման վրա, որն իրենից ենթադրում է «Սահմանադրական կարգը խախտում»:

Քավալան դեռ 2017 թ. ձերբակալվել էր այն բանից հետո, երբ նախագահ Էրդողանը նրան անվանել էր «Թուրքիայի Սորոս»: Քավալան համարվում է «Amnesty International» կազմակերպության հովանավորներից: Նրան նաև մեղադրում են գյուլենականների հետ կապ ունենալու մեջ:

Քավալան «Անադոլու Քյուլթյուր» կազմակերպության նախագահն է: Աչքի է ընկնում իր հայամետ գործունեությամբ, իրեն պատկանող սրճարանում կազմակերպել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, նրա տպագրատանը տպվել են Ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր: