Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնի` Վահագն Աբգարյանի գործով մի քանի շաբաթ առաջ գրավի դիմաց ազատ արձակված` Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը կրկին կկալանավորվի: Նման որոշում այսօր կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` բավարարելով մեղադրող դատախազի և գործով տուժող` սպանված Կամո Փիրուզյանի ներկայացուցիչների բողոքը:
Yerkir.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից Երվանդ Վարոսյանը նշեց, որ Շուշանյանին կտեղափոխեն «Վարդաշեն» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, բավարարելով ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վաչության նախկին պետ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Թաթուլ Շուշանյանի պաշտպանի միջնորդությունը՝ որոշում էր կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին՝ գրավի գումար սահմանելով 5 մլն դրամը:
Հունիսի 1-ին տվյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից դատարանի հիշյալ որոշման դեմ բերվել էր վերաքննիչ բողոք՝ գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու պահանջով: Հիշեցնենք, որ Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը մեղադրվում էր Ալավերդցի Վահագն անունով հայտնի Վահագն Աբգարյանից կաշառք ստանալու մեջ: