կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-17 16:49
Քաղաքական

Իդլիբում Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականների միջև լիարժեք փոխըմբռնում կա. Լավրով

Իդլիբում Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականների միջև լիարժեք փոխըմբռնում կա. Լավրով

Սիրիական Իդլիբ նահանգում ռուս և թուրք զինվորականները մշտական կապի մեջ են և նրանց միջև լիարժեք փոխըմբռնում կա. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ երկուշաբթի օրը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը հղումով, հայտնում է Yerkir.am-ը:

«Եվ Ռուսաստանի Դաշնության,և Թուրքիայի զինվորականները, որոնք գտնվում են Սիրիայի Իդլիբ նահանգում, անընդհատ կապի մեջ են ոււ քննարկում են իրավիճակի փոփոխությունները: Նրանց միջև, ինչպես մենք լսել ենք մեր և թուրք զինվորականներից, լիարժեք փոխըմբռնում կա»,- շեշտել է Լավրովն ու միևնույն ժամանակ հիշեցրել, որ այսօր Մոսկվայում բանակցությունների ևս մեկ փուլ է ընթանում Ռուսաստանի և Թուրքիայի միջգերատեսչական պատվիրակությունների միջև:

«Բոլոր փաստերը սեղանին են»,- պնդել է նախարարն ու հույս հայտնել, որ իրենք կկարողանան գաղափարներ ներկայացնել, որոնք թույլ կտան թուլացնել այս իրավիճակը Իդլիբում` Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:

Հիշեցնենք՝ իրավիճակն Իդլիբում կտրուկ վատթարացել էր այն բանից հետո, երբ ռուս և թուրք զինծառայողները կրկին փորձել էին լռության ռեժիմ մտցնել: Ահաբեկչական հարձակումների հետևանքով ռազմական փորձագետներ էին զոհվել Ռուսաստանից և Թուրքիայից:

Ի պատասխան՝ Սիրիայի բանակը ռազմական գործողություններ էր սկսել ծայրահեղականների դեմ` փետրվարի 5-ին գրավելով Սարաքիբ քաղաքն Իդլիբի մերձակայքում: