Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրդողանը Երևանի հետ հարաբերություններում դժվարություններ ունի Արցախյան երկրորդ պատերազմից մեկ տարի անց. գրում է The Financial Times թերթը։
Հոդվածում նշվում է, որ նոր մայրուղին, որը հատում է այն հողերը, որոնք Ադրբեջանը օկուպացրել է մեկ տարի առաջ (Վարանդա-Շուշի ճանապարհը), ցույց է տալիս Թուրքիայի աճող տնտեսական ներկայությունը տարածաշրջանում, որը երկար ժամանակ համարվում էր Ռուսաստանի ազդեցության գոտի։
Էրդողանը դիմում է Հայաստանին` իր երդվյալ թշնամուն՝ փորձելով ամրապնդել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, որտեղ նա մրցակցում է Ռուսաստանի և Իրանի հետ: Նա առաջարկել է, որ դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեն գրեթե 30 տարվա ընդմիջումից հետո։ Հարաբերությունների ջերմացումը թույլ կտա առևտրին և դիվանագիտությանը՝ արմատավորվել, բայց լիարժեք հաշտեցումը դեռևս մնում է անտեսանելի հեռանկարում:
«Անցյալ տարվանից Մոսկվան հետկոնֆլիկտային դիվանագիտության մեջ Անկարային հետին պլան է մղել, իսկ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն իր տեղը վերականգնելու միջոց է»,- պարբերականը մեջբերում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանին։
Թուրքիայի ընդգրկումը տարածաշրջանային խաղաղության նախաձեռնության մեջ կարող է օգնել Բաքվին՝ հավասարակշռել Ռուսաստանին, որը ռազմաբազա է պահում Հայաստանում: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Թուրքիայի վերադարձը տարածաշրջան անհրաժեշտ են Ալիևին՝ ռուսներից իր խոցելիությանը դիմակայելու համար»,- ասել է Կիրակոսյանը։
Տարածաշրջանում Թուրքիայի դերի ուժեղացումը կարող է ծառայել նաև Ռուսաստանին։ Էրդողանն ու Պուտինը աջակցում են պատերազմող կողմերին մի շարք զինված հակամարտությունների ժամանակ, սակայն նրանք ստեղծել են անվտանգության բարդ գործընկերություն՝ վրդովեցնելով Թուրքիայի ավանդական արևմտյան դաշնակիցներին: