|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական մարմիններին և կազմակերպություններին հանձնարարել է նախապատրաստվել ՌԴ սահմանադրությունը փոխելու համառուսական քվեարկությանը. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է՝ համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի տեղեկատվական կայքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահը Պետդումա է ներկայացրել Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու վերաբերյալ նախագիծ: Դրանցով նախատեսվում է ձևավորել Պետխորհուրդ և ընդլայնել Դաշնային խորհրդի լիազորությունները:
Հավելվում է նաև, որ հնարավոր են նաև պաշտոնատար անձանց ուղղված պահանջների խստացումներ և սոցիալական մի շարք երաշխիքների ամրագրում: