Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր դիմելու է ժողովրդին եւ իր ելույթում գնահատական է տալու երկրում տիրող իրավիճակին: Ինչպես տեղեկացրել է երկրի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Բուսեյնա աս Շաաբանը, Ասադը ցանկանում է «քաղաքացիներին բացատրել ծրագրված բարեփոխումների նպատակը»:
Սիրիայի իշխանությունների կարեւորագույն քայլը կլինի արտակարգ դրության վերացումը, որը գործում է 1963 թվականից, երբ իշխանության եկավ Արաբական սոցիալիստական վերածննդի կուսկացությունը` «Բաաս»-ը:
Ներկայումս երկրի իշխանությունները բացեիբաց ընդունում են ցուցարարների պահանջների արդարացիությունն ու օրինականությունը եւ քաղաքական բարեփոխումների մեծ ծրագիր են մտադիր իրականացնել, որը նախատեսում է բազմակուսակցականություն, ԶԼՄ-ների մասին նոր օրենքի ընդունում, դատական բարեփոխումներ:
«Ալ Արաբիա»-ի տեղեկություններով`նախագահ Ասադը պատրաստվում է մարտի 29-ին լուծարել կառավարությունը` հույս ունենալով այդպիսով վերջ դնել անկարգություններին:
Իրավապաշտպանների կարծիքով`արտակարգ դրության վերացումը հնարավորություն կտա ավելի քան 2 հազար քաղբանտարկյալների դուրս գալ բանտերից:
Ներկայումս ընդվզումների օջախներն են հարավային Դերաա քաղաքը եւ Լաթակիա նավահանգիստը, ուր անցյալ գիշեր զորքեր են մտցվել:
Amnesty International-ի տվյալներով` անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում զոհվել է 50 մարդ, իշխանությունների տվյալներով` 27-ը: