Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինձ համար միեւնույն է ձեր «հանրաքվեն», բայց միեւնույն չէ, որ հերթական զոհի հարազատները անհուսալիությունից դրդված նորից փողոց են փակելու ու իրենց հանգստացնելու համար գնալու է անձամբ նախարարը, երբ-որ անձամբ «մեծն» դատախազը եթե զորամասերից դուրս չգար, կարող է եւ բանակում միջանձնային հարաբերությունները այլ որակի դառնային: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Gyumri.HighCLASS» կրթամշակութային հիմնադրամի ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
Ըստ Yerkir.am-ի՝ նա, մասնավորապես, գրել է.
«Ինձ համար միեւնույն է ձեր «հանրաքվեն»...
Բայց միեւնույն չէ, որ այս տարվա սկզբից բանակում, խաղաղ պայմաններում ունենք 10-ից ավել զոհ:
Ինձ համար միեւնույն է ձեր «հանրաքվեն», բայց միեւնույն չէ, որ հերթական զոհի հարազատները անհուսալիությունից դրդված նորից փողոց են փակելու ու իրենց հանգստացնելու համար գնալու է անձամբ նախարարը, երբ-որ անձամբ «մեծն» դատախազը եթե զորամասերից դուրս չգար, կարող է եւ բանակում միջանձնային հարաբերությունները այլ որակի դառնային:
Ինձ համար միեւնույն է ձեր «հանրաքվեն», բայց միեւնույն չէ, որ սեւազգեստ մայրերի քանակը 10-ով ավելացավ ու հիմա հաստատ ինչ-որ մի «բութ» էակ, ողբացող ու բոլորին ու բոլորիս՝ մարդկանց, երկրին, կառավարությանը անիծող սգավոր մորը անվանելու է «հակահեղափոխական»:
Ինձ համար միեւնույն է ձեր «հանրաքվեն», բայց մինեւնույն չէ ձեր ընկալումը երկրի զարգացման վերաբերյալ, որովհետեւ ձեր համար զոհերի քանակը տարվա վերջի թվային վիճակագրություն էք դարձրել ու հիմա ծպտուններդ չի ելնում:
Ինձ համար միեւնույն է ձեր «հանրաքվեն», բայց միեւնույն չի, թե ինչ է կատարվում բանակում, ՈՐՈՎՀԵՏԵՎ՝ ԱՅՈ, ԻՄ ՄԱՅՐՆ ԷԼ Է ՍԵՎԱԶԳԵՍՏ ու ես էլ ՀՀ 3.000.000 վարչապետերից մեկն եմ, ինչպես ասում է երկրի ղեկավարը ու թող հիմա մեկը բախտը փորձի ինձ անվանի ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ կամ ԹՇՆԱՄԻ: Իմ ընտանիքը ամբողջությամբ զգացել է այն, ինչ ցավոք զգում են հիմա այդ ծնողները:
Ինձ համար միեւնույն է ձեր «հանրաքվեն», բայց միեւնույն չէ, թե ինչ է կատարվում բանակում, որովհետեւ 2 տարի անց իմ որդին գնալու է բանակ ու ծառայելու է իր հայրենքին անկախ նրանից, թե ով է էդ պահին ՍԴ նախագահը, կամ վարչապետը, ԱՅ ՀԵՆՑ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է ՁԵՐ «ՀԱՆՐԱՔՎԵՆ» ու միեւնույն չեն բազմաթիվ գերկարեւոր հարցեր»։