կարևոր
2560 դիտում, 2 ամիս առաջ - 2024-06-17 20:21
Քաղաքական

Բախտներս բերեց, որ Փաշինյանը չէր փողոցում, եթե ոչ մահեր էլ կլինեին․ Արծվիկ Մինասյան

ՔՊ-ն քիչ առաջ բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը։ Հարցին, թե ի՞նչ է անելու ընդդիմությունը, եթե այս նախաձեռնութոյւնը տապալվի, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պատասխանեց․ «Մենք շարունակելու ենք մեր սահմանադրական լիազորությունները, տարբեր նախաձեռնություններ են լինելու, չի բացառվում նաև, որ արտահերթ նիստ լինի»։

«Բոլոր ժամանակներում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ փողոցում միջադեպերը կամ անցել են ժողովրդին ծեծելով, կամ արյամբ։ Վերջին դեպքն էլ արյամբ ավարտվեց։ Բախտներս բերեց՝ Նիկոլ Փաշինյանը չէր փողոցում, թե չէ մահեր էլ կլինեին»,-անդրադառնալով հունիսի 12-ի դեպքերին՝ ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում