Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տպավորություն է, որ հեղափոխությամբ ու ժողովրդի ուսերին նստած իշխանության եկած ուժն արդեն հեռացել է ժողովրդից ու մոռացել, թե ինչպես է եկել իշխանության. ըստ Yerkir.am-ի՝ խորհրդարանի առջև ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ ասաց ԼՀ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Ինչի մասին խոսում ենք, ցավոք, պատին ենք դեմ առնում, ու մեր բարձրաձայնած խնդիրներին ոչ մի պատասխան չկա, իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտները շարունակում են անտեսված մնալ: Չկա որևէ տեսլական, թե ինչպես պիտի լուծվեն այդ խնդիրները: Արայիկ Հարությունյանը քանդում է համակարգեր՝ չառաջարկելով նոր համակարգ, նոր լուծումներ»,- ասաց նա:
Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ հայտարարեց, որ նախարարին անվստահություն հայտնելը նպատակ ունի նաև հաղթահարելու վախի մթնոլորտը:
«Եթե չլիներ այդ վախի շղթան, հավատացեք՝ շատ ուսուցիչներ, ծնողներ, երեխաներ այսօր կլինեին այստեղ: Բոլորը վախենում են կորցնել իրենց աշխատանքը, ինչպես վախենում էին անցյալում: Սա հարց է առաջացնում՝ արդյոք բա՞ն է փոխվել, ո՛չ, չի փոխվել, դեռ մի բան էլ ավելի է վատացել: Գործել է համակարգ, որը կոմֆորտի մեջ է պահել նախկին իշխանություններին, հիմա ներկաները շատ հանգիստ տեղավորվել են այդ համակարգում և կիրառում են բոլոր այն մեխանիզմները, որոնք կիրառում էին նախկինները»,- ասաց Սամսոնյանը: