Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կեսօրին մոտ էր: Դուրս եկա ծխախոտ գնելու (գիտեմ, ծխելը վնաս է առողջությանս): Հացի կրպակի մոտով անցնելիս մի տարեց կնոջ տեսա: Կանգնել, ձեռքի տոպրակը ծանր ու թեթև էր անում: Հետո ձեռքը տարավ ներս ու դուրս բերեց մի «բուխանկա» հաց ու էլի սկսեց ձեռքը վերև-ներքև անել: Հացը դուրս թռավ ձեռքից ու հայդե ասֆալտի կողքի հողոտ տարածքի փոշիների մեջ: Չհասցրի մոտենալ, ինքը կռացավ վերցրեց ու սկսեց, փոշին թափ տալով, բարձրաձայնել.
- Անտերն էնքան թեթև ա, որ ծտի պես ձեռքիցս թռավ, ասես ինքն իր հետ խոսելով:
Ասացի մայրիկ, դա թող, նորը գնիր: Դա արդեն թռչունների փայն է:
- Է՜ տղաս, վերջին 90 դրամս տվի, օղորմի վաճառողի հորը, 100 դրամանոցը 90-ով տվեց:
...Ներսումս ինչ որ բան կատարվեց....Հացը վերցրեցի, ձեռքով կտրեցի ու դրեցի մի քարի վրա` ասելով.
- Մայրիկ, ես նորը կգնեմ, սա թող ճնճղուկներին:
Մոտենալով կրպակին` 3 հատ գնեցի, երկուսը` իրեն, մեկը ինձ համար (վաղուց այդ հացից չէի գնել):
- Շնորհակալ եմ տղաս, մի հատը նախաճաշին չի հերիքում,- ասաց ու հեռացավ:
Հետաքրքրությունից դրդված որոշեցի տուն տանել, կշռել: Ճանապարհին էլ զարմացել էի: Աջ ձեռքիս երկու տուփ ծխախոտը ավելի ծանր էր թվում, քան ձախ ձեռքիս «բուխանկան»: Տանը մարդ չկար, մոտեցա խոհանոցում դրված կշեռքին, որն անգործ կանգնած էր անհիշելի ժամանակներից:
Հացը վրան դնելով` ապշեցի, կշեռքիս վեջը չէր... Չգիտեի լա՞լ, թե խնդալ...
Արտավազդ Եղոյան
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։