|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Կարևորել ենք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, մարդու իրավունքների հանձնակատարների, Վենետիկի հանձնաժողովների բոլոր ինստիտուտների դերակատարությունը վերջին տարիներին մեր երկրի ժողովրդավարացման գործում և վերահաստատել իրողությունը, որ ոչ բռնի հեղափոխությունից հետո ժողովրդավարական գործընթացները Հայաստանում այլևս անշրջելի են. ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ հանդիպումը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` նշելով, որ անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանությանը, մարդու իրավունքներին և երկկողմանի համագործակցության բազմաթիվ այլ հարցերի:
ԵԽԽՎ նախագահն իր հերթին նշեց, որ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ վերահաստատվել է` Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին: Ըստ նրա` երկուստեք վերահաստատվել է այդ գործընթացին հետագա աջակցության պատրաստակամությունը: «Նաև այնպիսի հարցերի շուրջ զրույց ունեցանք, որոնց առջև կանգնած է Եվրոպան` ատելության խոսք, հավասարություն տղամարդկանց և կանանց միջև, պայքար ազգայնականության դեմ, որոնք մարտահրավեր են Եվրոպայի համար, և պետք է ամբողջ ջանքերով պայքարենք դրանց դեմ, որպեսզի ավելի հուսալի, հանգիստ, ապահով մայրցամաք ունենանք»,- ասաց ԵԽԽՎ նախագահը: