Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
«Իրավունք» թերթը գրում է. «Հանրության մոտ շարունակում է քննարկման առիթ մնալ, թե ինչու ԱՀ ԱԳ-ն նախկին նախարար Դավիթ Բաբայանը ինքնակամ հանձնվեց թշնամուն։ Արցախում նրա հանձնման պատճառների մասին տարբեր վարկածներ են շրջանառվում, որոնցից մեկի համաձայն վերջինիս միջնորդների միջոցով փոխանցել են, որ կամ նա ինքնակամ գալիս է կամ որդիների մասին կարող է մոռանալ։
Մյուս վարկածի համաձայն, Ադրբեջանը պատվիրակների միջոցով տեղեկացրել է իշխանություններին, որ եթե Բաբայանը չմեկնի Շուշի, քաղաղացիների հոսքը դեպի ՀՀ կդադարեցնեն փակելով Հակարի կամուրջը։
Ըստ նույն լուրերի ԱՀ իշխանությունները այդ մասին տեղեկացրել են Բաբայանին, ով գնացել հանձնվել է:
Իհարկե, քիչ հավանական է թվում, որ հանուն Բաբայանին բռնելու, ազերիները կփակեին ճանապարհը: Առավել եւս, որ առանց փակելու էլ կարող էին Բաբայանին բռնել: Միայն թե Բաբայանն ամենեւին էլ արցախյան ամենաառաջնային պաշտոնյաներից չէր, Բաքվի ինչի՞ն էր նա պետք: Այս հարցի պատասխանը դեռ չկա»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում