Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հրատապ կարգով հրավիրել ԱԽ նիստ:
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում հրապարակել է իրենց դիմումը, որում ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 105-րդ հոդվածի 1-ին մասը եւ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաեւ ելնելով իրերի ներկա դրությունից՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ, որին կմասնակցեն յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցությունից լիազորված ներկայացուցիչներ եւ որտեղ կկարողանանք տեղեկատվություն փոխանակել ու քննարկել այս պահին ստեղծված իրավիճակը»: