Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԸՀ-ն ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք նիստի ընթացքում ներկայացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Մշակված են բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. ըստ այդմ՝ առաջին տեղում «Իմ քայլը»դաշինքն է՝ 70.42 % ձայներով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 864 ընտրող:
Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն—59 083 ընտրող կամ ընտրողների 4.70%
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն-8514 ընտրող կամ 0.68%
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն —48 816 ընտրող կամ 3.88%
«Իմ քայլը» դաշինք —884 864 ընտրող կամ 70.42%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն-80 047 ընտրող կամ 6.37%
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն —6458 ընտրող կամ 0.51%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն-4121 ընտրող կամ 0.33%
«Մենք» դաշինք-25 176 ընտրող կամ 2 %
«Օրինաց երկիր» կուսակցություն-12 393 ընտրող կամ 0.99%
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն-22 868 ընտրող կամ 1.82%
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն-103 801 ընտրող, 8.26 %
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ էր համարվում 5 տոկոսը, դաշինքների համար՝ 7-ը:
ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1,261,105 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է: