Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Բավական մեծ թափով շարունակվում է «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» և «Ո՛չ Արցախն Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքը, որն անցկացվել է Երևանում, Արարատում, Մասիսում, Արցախում: «Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն իսկ հավաքվել է մոտ 400 հազար ստորագրություն։ Այսօրվանից ստորագրահավաքի գործընթացը մեկնարկելու է ՀՀ բոլոր մարզերում, ի մասնավորի՝ խոշոր համայնքներում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ստորագրահավաքի ու նման այլ նախաձեռնությունների թեման լուրջ անհանգստություն է առաջացրել իշխանությունների շրջանում, քանի որ առաջին հերթին դրանցով պարզ է դառնում մեր հանրության իրական վերաբերմունքը Արցախի խնդրին: Հենց դրանով է պայմանավորված, որ թե՛ պատգամավորների միջոցով, թե՛ հատկապես մարզերում փորձում են տիրաժավորել Արցախի հարցով հնարավոր հանրաքվե անցկացնելու թեզը:
Այսինքն, մարդկանց «լսացնում» են, թե իբր անիմաստ է միանալ նման ստորագրահավաքներին, թե իբր երբ ժամանակը գա, հաշվի կառնեն ժողովրդի կարծիքը: Իրականում, հանրաքվեի թեման գոնե այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի օրակարգում չկա, ինչի մասին նա, ի դեպ, վերջերս նաև ակնարկել է: Ի դեպ, մեր տեղեկություններով, այս առումով ՔՊ-ում ևս տարբեր կարծիքներ կան. այստեղ ևս շատերը հստակ գիտակցում են, որ հայ ժողովուրդն Արցախն Ադրբեջանին հանձնելու իրենց ծրագրերին հավանություն չի տա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում