Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Պետական վերահսկողական ծառայության անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանից ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշյալ հատվածում Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներին վճարված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 236.276.200 դրամ (շուրջ 500 հազար դոլար):
Հիշեցնենք՝ 2018 թ. մայիսի 21-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակվել Դավիթ Սանասարյանը: Շուրջ մեկ տարի անց՝ 2019 թ. ապրիլին, ԱԱԾ-ն Դավիթ Սանասարյանի դեմ հարուցեց քրեական գործ. նա կասկածվում էր կոռուպցիոն գործարքներին մասնակից լինելու մեջ: Այս պատճառով Դավիթ Սանասարյանի լիազորությունները Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվեցին:
Շուրջ մեկ տարի հաճույքով օգտվելով քաղաքացիների վճարած հարկերից և ճոխ պարգևատրումներ շռայլելով նաև ինքն իրեն՝ Դավիթ Սանասարյանը վերջին իր գրառմամբ իշխանությունների ընդդիմախոսներին անվանել էր «լպիրշացած ոհմակ», «բորենիներ» և այլն: