Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցներին նշված ժամանակահատվածում պարգևատրման ֆոնդից վճարվել է 1.223.510.236 դրամ (այսօրվա փոխարժեքով՝ շուրջ 2 մլն. 562 հազ. դոլար):
Yerkir.am-ի մեկ այլ նամակին ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ 2018 թ. մայիս ամսվա դրությամբ Ֆինանսների նախարարությունում աշխատակիցների փաստացի թվաքանակը կազմել է 556 հաստիքային միավոր, իսկ անձնակազմի օպտիմալացման արդյունքում 2019 թ. տարեվերջին փաստացի աշխատողների թվաքանակը կազմել է 390: