|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ձեզ կասկածելի չի՞ թվում, թե ինչու Նիկոլ Փաշինյանի աներձագն ու եղբոր տղան չեն ստորագրել այդ հակասահմանադրական նախագծի տակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։ Նա մասնավորապես գրել է
«Ավելի վաղ հրապարակել էի սահմանադրական կարգի տապալման մեջ մի գեղեցիկ օր մեղադրվելիք 37 պատգամավորների անուն ազգանունները: Հիմա խոսքս ուղղում եմ նրանց. տիկնայք ու պարոնայք պոտենցիալ հանցագործնե՛ր, ձեզ կասկածելի չի՞ թվում, թե ինչու Նիկոլ Փաշինյանի աներձագն ու եղբոր տղան չեն ստորագրել այդ հակասահմանադրական նախագծի տակ: Ձեզ տարօրինակ չի՞ թվում, թե ինչու ձեր խմբակցության մեջ եղած իրավաբանությունից քիչ թե շատ հասկացող մարդիկ չեն ստորագրել այդ հակասահմանադրական նախագծի տակ: Մի քիչ խորհեք, կամ հասկացող մարդկանց հետ խորհրդակցեք ու կհասկանաք, թե ինչի են այդ ցանկում բացակայում իմ նշած մարդիկ:
Պատճառը կարող եմ հուշել. ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ (իշխանությունը յուրացնելը)
ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ (սահմանադրական կարգը տապալելը)
Նշված արարքներից յուրաքանչյուրի համար նախատեսվում է ազատազրկում` տասից տասնհինգ տարի ժամկետով»: