Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիսկայի եղբոր տղան հերթական պատմության հերոս է դարձել:
Քիչ առաջ Yerkir.am-ն հայտնեցին, որ երեկ երեկոյան` ժամը 22:00-ի սահմաններում, Լիսկայի եղբոր՝ Աղալարի տղան՝ Էներ Խաչատրյանը, իր ընկերների հետ հարբած վիճակում մտել է Գորիսում Կուլակ անունով հայտնի մարդու տուն եւ դաժան ծեծի ենթարկել նրա որդիներին՝ Արթուրին եւ Գոռին:
Ըստ մեր աղբյուրի` Կուլակի մեծ որդուն՝ Արթուրին, ծեծել են երկաթե իրերով, Գոռին դանակի հարվածներ են հասցրել: Այդ ընթացքում երիտասարդների հայրը ընկել է շոկի մեջ եւ չի կարողացել օգնել որդիներին: Փորձել է օգնել մայրը, որին եւս մի քանի հարվածներ են հասել, եւ հայհոյանքներ են տեղացել կնոջ գլխին:
Հարեւանները փորձել են շտապ օգնություն եւ ոստիկանություն կանչել: Օգնության են կանչել Լիսայի երրորդ եղբորը, որը, սակայն, ժամանելով դեպքի վայր, չի կարողացել հանդարտեցնել եղբոր խմած որդուն եւ նրա ընկերներին:
Հարեւանները կանչել են շտապօգնություն, Լիսկայի եղբոր տղան եւ ընկերները, սակայն, չեն թողել, որ շտապօգնության մեքենան տեղափոխի տղաներին: Կանչել են Լիսկայի կնոջ քրոջ ամուսնուն` Նորոյին, որի մեքենայով ծեծված երիտասարդներին տեղափոխել են անհայտ ուղղությամբ: Թե որտեղ են հիմա այդ տղաները՝ հայտնի չէ:
Թե ինչո՞ւ են Լիսկայի եղբոր «հերոս» տղաները կատաղել, հայտնի չէ, բայց, ըստ շրջանառվող լուրերի, ամենայն հավականությամբ, պատճառը Գորիսի քաղաքապետի ընտրությունների հետ է կապված: