|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում խոսեց տնտեսական աճի մասին:
«Ես կարծում եմ` մենք տարեվերջին տնտեսական աճ կունենանք: Տարբեր ժամանաշրջանի մասին է խոսքը, իսկ այսօրվա գործիքները ուրիշ են, և այսօր այլ գործիքներ է պետք կիրառել, և կառավարությունը փորձում է կիրառել»,- ասաց նա:
Խոսելով Աշոտ Աղաբաբյանի` իր կնոջ եղբոր նկատմամբ հարկային ճնշումների մասին, Գալուստ Սահակյանը նշեց, թե որևէ մեկը որևէ մեկին չի ճնշում: Լրագրողների դիտարկմանը, որ Աշոտ Աղաբաբյանն ինքն է հայտարարել, թե ստուգումներ կան, և սնանկացման եզրին է գտնվում, ԱԺ նախագահը պատասխանեց. «Անարդար է գտնում, հետապնդում են, որ արդարությունը... Դատարանը կորոշի»:
Հարցին, թե արդյո՞ք Աշոտ Աղաբաբյանը ստվերում է գործում, Սահակյանը պատասխանեց, թե այդպես չի կարծում: