Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ռեստորաններից մեկում ՀԴՄ կտրոն չտրամադրելու մասին գրառմանը: Նիկոլ Փաշինյանը գրում էր, որ պահանջել է ՀԴՄ կտրոն, սակայն աշխատակիցները չեն տրամադրել (Արշակ Զաքարյանը նշում է, որ սարքերի հետ խնդիրներ են եղել) և դրա մասին հայտնել է Արցախի պատկան մարմիններին, որից հետո սննդի կետը տուգանվել է 75.000 դրամով: Փաշինյանը նաև հայտարարել էր, որ ՀԴՄ կտրոն չտրամադրողները նախ և առաջ զինվորից են գողանում:
Արշակ Զաքարյանը նշում է, որ ռեստորանը հարկերը վճարում է հաստատագրված վճարով և ՀԴՄ չտրամադրելը չի կարող հարկ թաքցնել համարվել (ի տարբերություն ՀՀ-ի): Բանակային կյանքի վերաբերյալ հաղորդաշարի հեղինակ և Արցախում բնակություն հաստատած Զաքարյանի հավաստմամբ՝ պատրաստ է շատ ավելի մեծ տուգանք վճարել և ուղիղ եթերի ժամանակ տուգանքից ավելի մեծ գումար նվիրաբերեց ռեստորանում աշխատող բազմազավակ կնոջ:
«Ես և իմ ընկերները շատ չեմ խորանա՝ ինչեր ենք արել բանակի համար, մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «Քաղաքացիական պայմանագիրն» էլ զինվորին հաց տվողն էին, հա՞: Այդպիսի աղմուկ բարձրացնելն ու մեզ զինվորի «հաց ուտող» անվանելն ուղղակի վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային, վայել չէ ՀՀ վարչապետին ու ընդհանրապես տղամարդուն: Նախ, քանի որ այդ ՀԴՄ-ով ոչինչ չի լուծվում, մենք հաստատագրված հարկ ենք վճարում: Մենք ապրում ենք սարերում, այստեղ բիզնես դնելը հեշտ չի, եթե որևէ բան է պատահում մոտակա խանութը Սոտքի վտանգավոր ոլորաններով պետք է 65 կիլիոմեր գնաս, որ մի բան գնես: Պետք է հասկանալ իրավիճակը, ոչ թե մանիպուլյատիվ օգտագործել այդ ճղճիմ ու շատ ամոթալի ձևակերպումը: Ես այս մասին չէի խոսի, եթե մեզ չմեղադրեին «զինվորի հաց ուտելու մեջ», մենք զինվորին հաց տվող ենք: Նման ճղճիմ պահվածքն ամոթալի է», - ասաց Զաքարյանը: