Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ Հ3 հեռուստընկերությունը արդեն 3 ամիս է` չի վճարում աշխատակիցների աշխատավարձերը:
Հեռուստաընկերությունը հայտնում է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հնարավոր է նախկինում աշխատավարձի մեկամսյա ուշացում տեղի ունեցած լինի , որը պայմանավորված է հանգամանքով, որ Հ3 հեռուստաընկերությունը առանձին կառույց է , որի նկատմամբ այլ գործընկերներ ունեն ֆինանսական պարտավորություններ և որոնց ուշացումների պատճառով տեղի է ունեցել աշխատվարձի մեկամսյա ուշացում: Հայտնում ենք, որ հեռուստաընկերության նկատմամբ մեր գործընկերների ֆինանսական դեռևս չկատարված պարտավորությունները այս պահի դրությամբ կազմում են շուրջ 20 միլիոն դրամ:
Հեռուստաընկերությունը չի մեղադրում գործընկերներին, պարզապես հասկանում է, որ երկրում առկա ֆինանսա-տնտեսական ծանր իրավիճակում նրանք նույնպես դժվարանում են ժամանակային կատարել իրենց պարտավորությունները, ինչին հեռուստաընկերությունը ըմբռնումով է մոտենում:
Մյուս կողմից, հաշվի առնելով փաստը, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատկանում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին և նկատի ունենալով վերջերս Ազգային ժողովում տեղի ունեցաց քաղաքական ընդհարման նստվածքները, ապա ցավով ենք արձանագրում , որ սա Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված հերթական ճղճիմ քայլն էր, այս անգամ ուղղված ազատ հեռուստաընկերության դեմ՝ հեռուստաընկերություն, որի եթերը անխտիր բաց է բոլոր ընդդիմադիր ուժերի առջև, հեռուստաընկերություն, որը նույն Նիկոլ Փաշինյանին հարյուրավոր րոպեների եթեր է ապահովել, հեռուստաընկերություն, որի եթերից բազմիցս նույն Նիկոլ Փաշինյանը գովազդել է սեփակն «Հայկական Ժամանակ» օրաթերթը:
Ուրախ ենք , որ իրեն միակ ընդդիմադիր հռչակած անձի, ընդդիմադիր հռչակված օրաթերթը մեր իրականության մեջ ֆինանսական խնդիրներ չունի, ինչը նույնպես մտորելու առիթ է տալիս, սակայն դատապարտում ենք սեփական քաղաքական խառնակչություններում լրատվամիջոցներին ներքաշելու արատավոր պրակտիկան, առավել ևս , որ դա արվում է լրատվամիջոցի կողմից և համարում ենք առնվազն ոչ պրոֆեսիոնալ այն հանգամանքը , որ հեռուստաընկերություն զանգահարելուց հետո նշված լրատվամիջոցի հետ հետադարձ կապ հնարավոր չի եղել ապահովել՝ չնայած բազմաթիվ փորձերին: Հ3 Հեռուստաընկերության մամուլի ծառայություն