Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եկեղեցական ամբողջ քարոզչությունը հիմնված է սիրո ու սիրո քարոզչության վրա՝ ըստ Yerkir.am-ի ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ մամուլի ասուլիսում։
Սիրո բարեխոս Ս. Սարգսի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը Հայ Եկեղեցին այս տարի նշում է փետրվարի 8-ին:
«Ավետարանը տալիս է պատգամ, որ սերը հավիտենական է։ Հավատք, հույս , սեր՝ ասում է, և սրանից մեծագույնը սերն է։ Այն նույնիսկ հավիտենական կյանքում է անհրաժեշտ»,-նշեց քահանա։
Թեև կյանքում շատ ենք խոսում սիրո կարևորության մասին, բայց, ըստ նրա, ինչքան շատ խոսում ենք՝ այնքան արժեզրկվում է սերը։
«Սուրբ Սարգսի տանը այն կարևոր հանգրվաններից մեկն է, երբ խոսում ենք սիրո մասին՝ հատկապես մեր աչքի առաջ ունենալով Սուրբ Սարգսի, նրա Մարտիրոս որդու և նահատակ 14 զինվորների օրինակը, ովքեր հենց այդ սիրով առաջնորդվեցին և նահատակության պսակին արժանացան։ Բնականաբար, սերը նրա համար չէ, որ անպայման նահատակվես, բայց սերը բերում է զոհավերության նաև փոխաբերական իմաստով»,-ասաց Տեր Եսային։
Սուրբ Սարգսի օրինակը, նրա խոսքով, կարևորն է՝ քաջությամբ ապրելու, պայքարելու և դավանելու բարձր արժեքներ։
Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: