|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի բարձր տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Այս տարի Ս. Սարգսի տոնը փետրվարի 8-ին է: Այս մասին yerkir.am-ին հայտնում են Արարատյան Հայրապետական Թեմից:
Տոնական օրը պատարագ կմատուցվի Սրբի անունը կրող եկեղեցիներում, Երիտասարդների օրհնության կարգ կկատարվի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ եկեղեցի կբերվեն Սրբի մասունքակիր աջը և 17-րդ դարում այս եկեղեցում ընդօրինակված ձեռագիր Ավետարանը, Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կօրհնվեն և կպարգևատրվեն առաջնագծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորները:
Նշենք, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի բարձր տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: