Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Այս տարի փետրվարի 11-ին կնշենք Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր:
Արարատյան Հայրապետական թեմը տոնին վերադարձրել է երբեմնի ժողովրդականությունը: Այս տարի էլ բազմաթիվ ծրագրերով ու նախաձեռնություններով է հարուստ տոնական ծրագիրը՝ համերգներ, մրցույթներ, քայլերթ:
Նշենք, որ Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է համարվում: Սուրբ Սարգիս տոնի անբաժանալի մասն է աղի բլիթի արարողությունը: Տոնի նախորդ օրը երիտասարդներն ուտում են աղի բլիթ' հույսով, որ երազին իրենց կյանքի ուղեկիցը ջուր կտա: