Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատասխան է տվել Իդլիբում 4 թուրք զինծառայողների մահվան համար: Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է պատասխան գործողությունները և վճռական է տրամադրված Թուրքիայի, թուրք ազգի և եղբայր իդլիբցիների անվտանգությունն ապահովող գործողությունները շարունակելու հարցում: Էրդողանը նշում է, որ Թուրքիայի զինուժի թիրախում կա 40 հենակետ: Նախնական տվյալներով՝ արդեն սպանվել է սիրիական բանակի է 30-35 զինվոր. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում Diken.com.tr կայքը:
Թուրքական պաշտոնական աղբյուրներն արդեն հայտնում են, որ Իդլիբում սպանված թուրքերի թիվը հասել է 6-ի, վիրավորները՝ 9-ի:
Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ սպանված թուրքերի արյունը գետինը չի մնա: Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն արդեն չեղարկել է Էրդողանի հետ Կիև այցը և ուղևորվել է թուրք-սիրիական սահման:
Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիան տեղյակ չի պահել իր գործողությունների մասին: «Ռուսական բանակը վերահսկում է Իդլիբի լարվածության նվազման շրջանի օդային տարածքը: Թուրքական օդուժը չի խախտել սիրիական սահմանը և չի տեղեկացրել սիրիական բանակի օբյեկտների վրա հարձակման մասին և դրա պատճառով էլ ենթարկվել է հարձակման», - նշված է հայտարարության մեջ: