|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Պակիստանը բողոքել է Աֆղանստանի թալիբների կառավարությանը ռազմաբազայի վրա հարձակման ժամանակ 23 զինվորների սպանության առնչությամբ՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել հանցագործների դեմ:
Դեկտեմբերի 12-ին իրականացված հրազենային և ռումբերի հարձակումը, որի պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական ռազմականացված խմբավորումը, տեղի է ունեցել քաղաքական վերլուծաբանների կողմից փետրվարի 8-ին նշանակված համընդհանուր ընտրությունների վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։
Պակիստանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ նախարարությունը հարձակման հետ կապված կանչել է Քաբուլի դեսպանին՝ խնդրելով թալիբների վարչակազմին «ամբողջությամբ հետաքննել և խիստ միջոցներ ձեռնարկել վերջին հարձակման հեղինակների դեմ»:
Իսլամաբադի և Քաբուլի միջև հարաբերությունները վերջին ամիսներին վատթարացել են: Հոկտեմբերին Պակիստանը հրամայել էր արտաքսել Աֆղանստանի բոլոր քաղաքացիներին, որոնք երկրում են գտնվում առանց իրավական փաստաթղթերի՝ նրանց վրա դնելով այս տարի մահապարտների 24 պայթյուններից 14-ի պատասխանատվությունը: