կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-26 16:58
Տարածաշրջան

Թուրքիան հայտնում է Իրաքում մեկ թուրք զինվորի մահվան մասին, իսկ քրդերը՝ առնվազն տասի

Թուրքիան հայտնում է Իրաքում մեկ թուրք զինվորի մահվան մասին, իսկ քրդերը՝ առնվազն տասի

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Իրաքի հյուսիսում Թուրքիայի իրականացրած «Ճանկ–կայծակ» գործողության ընթացքում ձեռքի նռնակի պայթյունից մահացել է մեկ թուրք զինվոր։

Այլ պետության տարածքում Թուրքիայի իրականացրած ապօրինի գործողության ընթացքում քրդերի կողմից սպանված թուրք զինվորը ավագ սերժանտ Այգյուն Չաքարն է։

Իրենց հերթին, քրդական մի շարք աղբյուրներ հայտնում են, որ գործողության ընթացքում ոչնչացվել է 10 թուրք զինվոր, խոցվել են  թուրքական մի քանի ուղղաթիռներ։