|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ես ենթադրում եմ, որ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում ՍԴ թեման մեկընդմիշ փակ կլինի, ըստ Yerkir.am-ի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և Ոստիկանապետի պաշտոնակատարի հետ հանդիպումից հետո ասաց Ալեն Սիմոնյանը, չբացելով փակագծերը:
«Ես չեմ ասում, որ Հրայր Թովմասյանը կլինի կամ չի լինի ՍԴ նախագահ: Ես ասում եմ, որ Հրայր Թովմասյանը ընդհանրապես ՍԴ նախագահ պետք է չլիներ, դա այլ խոսակցության թեմա է: Ես պնդում եմ, անգամ այսօր նա քաղաքական գործչի դիրքերից է հանդես գալիս»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ առնչություն ունեցող իրավական գործընթացները, ըստ ԱԺ փոխնախագահի, առաջիկայում ավարտին կհասցվեն: Նրա հավաստմամբ՝ ՍԴ մնացել է հին աշախարհում, նրան նոր Հայաստան բերելու անհրաժեշտություն կա: