կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-29 16:53
Քաղաքական

Վերջին երկու օրերի ընթացքում առաջավոր միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել. Տարոն Սիմոնյան

Վերջին երկու օրերի ընթացքում առաջավոր միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել. Տարոն Սիմոնյան

Երկու օր առաջ՝ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, հետաքրքրվում էի, թե ինչ է անում մեր արտաքին գործերի գերատեսչությունը միջազգային մամուլով Ադրբեջանի կողմից ավելացող հակահայ քարոզչությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես և ակնկալվում էր, պատասխանի փոխարեն ընդամենը արդարացումներ և դեպի մեզ մեղադրանք ստացանք։

Վերջին երկու օրերի ընթացքում առաջավոր միջազգային թերթերում նորից հակահայկական հոդվածներ են հրապարակվել, իսկ մեր արձագանքը (լինի դիվանագիտական կորպուսի կամ այլ անձանց միջոցով) կրկին բացակայում է կամ շատ թույլ է։

Նորից եմ կրկնում՝ մենք պետք է ավելի նախաձեռնողական լինենք, չսպասենք, որ ադրբեջանական կամ թուրքական լոբբինգի հակահայ գործողություններ լինեն, որ նոր արձագանքենք։

Իսկ եթե այդպիսին լինում են, պետք է մեկին տասը պատասխան տանք։

Եվ ոչ թե արդարանանք կամ փորձենք դիմացինին մեղադրենք, որ նա մեզ նման հարցեր է տալիս, այլ հասկանանք մեր սխալները և արագ շտկենք։

Այս բնագավառում առավել, քան մյուս ոլորտներում մեզ միասնականություն և կազմակերպված աշխատանք է պետք։