կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-29 16:56
Հասարակություն

Երևանի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացված Չինաստանի երկու քաղաքացիներից մեկը ջերմություն ունի

Երևանի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացված Չինաստանի երկու քաղաքացիներից մեկը ջերմություն ունի

Երևանում Չինաստանի երկու քաղաքացու, որոնց թույլ չեն տվել հատել վրացական սահմանը, մեկուսացված են: Նրանցից մեկը, 37 աստիճան ջերմությամբ, տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին տեղեկացրեց Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության եւ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

«Չինացիներից մեկը, որի ջերմությունը 37 աստիճան էր, ռենտգենաբանական հետազոտություն է անցնում, որը ցույց կտա, թե արդյոք նրա մոտ թոքաբորբ կա, որը հաճախ առաջանում է կորոնավիրուսի ինֆեկցիայի ֆոնին։ Երկրորդ չինացու մոտ հիվանդության ոչ մի ախտանշան չկա, բայց նա նույնպես մեկուսացվել է»,- նշեց Թորոսյանը։

Հայաստանում այս պահին առկա չեն կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր, որոնք իրենցից ներկայացնում են ռեագենտներ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով հետազոտությունների համար: Դրանք առայժմ հասանելի են Չինաստանում և հարևան երկրներում և Հայաստան կբերվեն առաջիկա 10 օրերի ընթացքում:

«Հնարավոր ամեն ինչ անում ենք թեստերը ստանալու համար: Հնարավորության դեպքում մենք դրանք կստանանք ԱՀԿ-ի եւ Ռուսաստանի հետ սերտ համագործակցության շնորհիվ»,- ասաց Լիանա Թորոսյանը:

Ներկա պահին, Հայաստանում հնարավորություն կա ախտորոշելու SARS-ը և կորոնավիրուսի մյուս տեսակները: 2019-nCoV կորոնավիրուսի կասկածանքի դեպքում, Հայաստանը հնարավորություն ունի նմուշներ ուղարկել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների կամ Ռուսաստանի լաբորատորիաներ, հավաստիացրեց մասնագետը:

Նշենք, որ մուտացիայի ենթարկված 2019-nCoV նոր կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 132 մարդու, հիվանդների ընդհանուր թիվը մոտ 6000 է։