կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-25 12:15
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի «100 փաստերը» շարունակվում են

Նիկոլ Փաշինյանի  «100 փաստերը»  շարունակվում են

Կապանում տեղի ունեցող ասուլիսին Նիկոլ Փաշինյանը շարունակել է  համեմատականներ անց կացնել 2019-ի ու 2018-ի միջև՝ գրում է Yerkir.am-ը։ «2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի վերջի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել կամ ստվերից դուրս է եկել 81.534 նոր աշխատատեղ։ Ցուցանիշները փաստում են, որ նոր ի հայտ եկած աշխատատեղերի բաշխվածության մեջ գնալով մեծանում է բարձր աշխատավարձով աշխատատեղերի քանակը»,- նշել է Փաշինյանը։ Զբաղվածության մակարդակի վերաբերյալ ևս  թվեր է  ներկայացրել.  2019-ի 3-րդ եռամսյակում զբաղվածությունը կազմել է 49, 3 տոկոս՝ 2018-ի 41,8-ի տոկոսի  համեմատ։

«Փաստացի մեկ տարվա ընթացքում Հայաստանում զբաղվածության մակարդակը բարձրացել է 2,5 տոկոսով։ 2019 թվականի 3-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 18 տոկոս»,- ասել է վարչապետը։  

Նա անդրադարձել է ստվերի դեմ պայքարի մեկ այլ ոլորտին՝ ՀԴՄ-ին։ Ըստ Փաշինյանի տվյալների՝ նախորդ տարի 38 տոկոսով ավելի շատ է հսկիչ դրամարկղային կտրոն տպվել, քան 2018-ին։  2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 400 միլիոն դրամի կամ 21,9 տոկոսով ավելի առևտրաշրջանառություն։ ՏՏ ոլորտում 230 կազմակերպություն ստացել է հարկային արտոնություն, և 1200 նոր աշխատատեղ է ստեղծվել։