Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետը Կապանում տեղի ունեցող ասուլիսի առաջին հատվածում անդրադարձել է աղետի գոտուն, արտաքին ներդրումներին, պաշտպանության ոլորտին։ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նշել է, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար 1989 թվականից ձգվող կառավարության պարտավորության ամբողջական իրականացման նպատակով 2020-ի բյուջեում այս ուղղությամբ հատկացվող գումարներն ավելի քան 6 անգամ ավելացել են, 2020 թվականին բնակարանային խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է հատկացնել ևս 3 միլիարդ դրամ։ Արդյունքում 2020-ին կլուծվի 453 ընտանիքի բնակարանային խնդիրը։ Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք։ Աղետի գոտու 227 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանային վկայագրեր տրամադրելու միջոցով, որի համար կառավարությունը 2019 թվականին հատկացրել է 1,3 միլիարդ դրամ՝ բյուջեի հավելյալ եկամուտների հաշվին։
Վարչապետը նշել է, որ 2020 թվական բյուջեում ՊՆ-ին հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի համամատ ավելի է մոտ 4,5 տոկոսով։ «2018-ի մայիսց ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ այսպիսով փակելով 1980-ականների զենքերի ամոթալի էջը»,-ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։
2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 միլիարդ 254 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 միլիոն դոլարով, կամ 26,7 տոկոսով, 2017-ի համամետ 635 միլիոն դոլարով կամ 41 տոկոսով։ «Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453, 8 միլիոն դոլար, ինչը 68,7 միլիոն դոլարով կամ 17,8 տոկոսով ավելի է, քան 2018-ի ցուցանիշը։ Կառավարության որոշմամբ գերակա ոլորտներում հաստատվել է 57 ներդրումային ծրագիր՝ 212 միլիարդ դրամ ընդհանուր ներդրումային արժեքով։ Ներդրումային ծրագրերով նախատեսվում է ստեղծել 3320 աշխատատեղ։ Ընդհանուր ներդրումային աճը կազմել է գրեթե 10 տոկոս»,-100 փաստերից» ընդգծել է Փաշինյանը։