|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սիրիական կառավարական ուժերը վերականգնել են Թուրքիայի և Իրանի հետ սահմանների մեծ մասի վրա վերահսկողությունը. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Իրավիճակը ցամաքում բարելավվում է, տարածքը, որ վերահսկում էին ահաբեկիչները, շարունակում է նվազել: Շարունակվում են Իդլիբի շրջանում ահաբեկիչների մնացուկների հաղթահարմանն ուղղված աշխատանքները», - Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Փեդերսենի հետ բանակցությունների ժամանակ:
Ավելի վաղ բանագնացի ներկայացուցիչ Ջեննիֆեր Փենտոնը հայտնել էր, որ բանագնացը նախատեսում է ուրբաթ այցելել Մոսկվա՝ Լավրովի և ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպելու նպատակով. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: