|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը հայտնում է, որ իր վերահսկողության տակ է վերցրել Չարիքար քաղաքը՝ Փարվան նահանգի կենտրոնը՝ Քաբուլից հյուսիս։ Փանջշիրում տեղի ունեցած մարտերի արդյունքում թալիբները մեծ վնասներ են կրել. հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ճակատի ներկայացուցիչները Twitter-ում գրել են, որ անցած գիշեր թալիբները շարունակել են հարձակումը Փանջշիրի հովտի վրա մի քանի ուղղություններից։ Նրանց խոսքով՝ թալիբները, նախքան հարձակումը սկսելը, ստիպել են ընկերություններին անջատել Փանջշերի կապի և ինտերնետի ծառայությունները, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Բոլոր երեք ուղղություններում, ըստ Twitter-ի հաղորդագրության, թալիբները կրել են մեծ կորուստներ, տասնյակ զինյալների մարմիններ մնում են մարտի դաշտում: Մի քանի տասնյակ զինյալ անձնատուր են եղել, ճակատի զինվորների թվում նույնպես կան կորուստներ:
Հաղորդվում է նաև, որ հակաթալիբանական ճակատը ղեկավարող Ահմադ Մասուդի կողմնակիցներին հաջողվել է «Թալիբան»-ից հետ վերցնել Բադախշան նահանգի չորս շրջան: