|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր Երեւանի քաղաքապետարանի մոտ կրկին բողոքի ակցիա են անցկացրել փողոցային առեւտրով զբաղվող տասնյակ անհատ ձեռներեցներ: Փողոցային առեւտուրն իրենց ապրուստի միակ միջոցը համարող ցուցարարները պահանջել են քաղաքապետի հետ հանդիպում։ Քաղաքապետի փոխարեն` ցուցարարների հետ զրույցի փորձեր են կատարել քաղաքապետարանի այլ աշխատակիցներ, սակայն ապարդյուն:
Ինչպես ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում տեղեկացրին տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետի նպատակը ամենեւին էլ առեւտուրը արգելելը չէ, այլ քաղաքակիրթ առեւտրի կանոններ սահմանելը: Քաղաքապետարանը առաջարկում է նրանց տեղափոխվել մոտակա շուկաներ, այնտեղ զբաղեցնել տաղավարներ: Տեղեկատվության վարչության փոխանցմամբ` քաղաքապետարանը արդեն պայմանագրեր է կնքել շուկաների հետ, փորձել լուծել դրանց գների հետ կապված խնդիրները: Որոշ տաղավարներ էլ նույնիսկ տրամադրվելու են անվճար: Եթե առկա շուկաների տաղավարները չբավականացնեն, ապա քաղաքապետարանը խոստանում է լրացուցիչ փոքրածավալ շուկաներ: