կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-24 14:36
Քաղաքական

Վստահ եմ, որ ԱԱԾ նախկին տնօրենի սպայի պատիվը թույլ չի տա լռել այս ամբողջի մասին. Հրայր Թովմասյան

Վստահ եմ, որ ԱԱԾ նախկին  տնօրենի սպայի պատիվը թույլ չի տա լռել այս ամբողջի մասին. Հրայր Թովմասյան

Դուք տեսնում եք այս պրոցեսների ընդամենը տասը տոկոսը։ ԱԱԾ նախկին տնօրենը դրա վերաբերյալ ակնարկ արեց, ես հույսով եմ, վստահ եմ, որ իր սպայի պատիվը թույլ չի տա լռել այս ամբողջի մասին. լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

ՍԴ նախագահը նշեց, որ եթե այս ամբողջ պրոցեսների մանրամասների մասին լռում է, ապա դա միայն երկրի հեղինակությամբ է պայմանավորված:

«Այս ամբողջը պետք է մի օր լիներ և մի օր մի դատարան, դատավոր պետք է պայաքարեր իր անկախության համար: Ուզում եք զրկանք համարեք, ուզում եք հետապնդում համարեք, սա իմ խաչն է, որ ես պետք է տանեմ», - նշեց Թովմասյանը:

Հրայր Թովմասյանը նաև մանրամասնեց, որ բնակարանում ինչ-որ սեփականության վկայական էին փնտրում, որը նույնիսկ նրան չի վերագրվում: